Միտք Ներքին 5 ամիս առաջ - 10:35 10-12-2025

Կուլտուրայի մինիստրն ու հոշոտված հուշարձանը․ Հայկ Դեմոյան

Ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Կուլտուրայի մինիստրն ու հոշոտված հուշարձանը

Ժաննա Անդրեասյանը, ով հայցադիմում է ներկայացրել իմ դեմ՝ իբր իր անձը զրպարտելու համար և պահանջում է շատ մեծ գումար որպես փոխհատուցում, անդադար ճիգեր է գործադրում իրավիճակը փրկելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս լուսանկարը շատ խորհրդանշական է, քանի որ Ժաննայի թիկունքում գտնվող հուշահամալիրի 1966-67 թթ. տեղադրված երեք բազալտե մույթերի ԲՆՕՐԻՆԱԿ սալաքարերն անխնա ոչնչացվել են ու վերածվել են խճազանգվածի, այսինքն դրանք այլևս իրենց տեղում չեն դրվի ու հուշարձանի ամբողջականությունը, որպես հանրապետական նշանակության հուշարձան, նույնը չի լինի, ինչպիսին եղել է կառուցման օրվանից:

Իշխանական մանիպուլյացիաներն ու ստախոսությունները սպասարկող ծովախոզուկների համար կրկին ու կրկին հիշեցնում եմ, որ.

ա. հանցավոր անփութության ու կոռուպցիոն սխեմաներով աշխատելու արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս: ՀՀ գործող օրենքներով նման հանցագործության համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում:

բ. Տենդերով որևէ հուշարձան վերականգնելու փորձ ու փորձառություն չունեցող շինարարական ընկերությանը հանրապետական նշանակության հուշարձանը անորակ բանվորական ուժով «վերականգնելու» վանդալիստական գործելաոճը նույնպես քրեորեն պատժելի գործողություն է:

գ. կրկին հիշեցնում եմ, որ քանդման ու ավերման աշխատանքները ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հանցավոր անփութության արդյունքում մեկնարկել են ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է: Պետրոս Ղազարյան, սա էլ հանցագործություն է, ինչքան էլ որ Հանրայինի եթերը տրամադրես շահերի բախման մոտիվներով սերիալներ նկարահանելու համար:
դ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, թանգարանի տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այս վանդալիզմն արդարացնելու գործում բացի ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից, մեջ ջանքեր է գործադրում ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Այս փաստով քրեական գործ հարուցելու հաղորդումը շուտով կուղարկվի համապատասխան հասցեներով, սակայն առաջ անցնելով պետք է խոստովանեմ, որ հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հանդիսացող քննիչների, դատախազների ու դատավորների ազնվության ու օրինապաշտության հետ կապված շատ մեծ վերապահություն ունեմ:

ՀԳ Այս մառախողի քողի տակ չի լսվում «թավշյա կրկեսը» սպասարկած ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի ու Հարություն Մարությանի ձայնը, քանզի վերջիններիս չեկիստական փորձառությունը թույլ չի տալիս խառնվել ակնհայտ հանցագործության հետքերը քողարկելու գործին, չնայած որ երկուսն էլ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ են:

Ի դեպ, երկուսի անուները հիշատակվում են 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում՝ բազմաթիվ հանցակցությունների դրվագներով: Քրգործը, շատ հայտնի պատճառներով, չի մտնում դատաքննության փուլ»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ