Ավելին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:20 09-12-2025

ԱՄՆ-ում 2 ժամ սպասել ենք բժշկին. ինչ է պատահել Քրիստինե Պեպելյանի որդուն

Քրիստինե Պեպելյանը, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, հաճախ է հետևորդների հետ կիսվում իր առօրյայից։ Վերջին հրապարակած հոլովակում երգչուհին պատմել է, որ որդին՝ Արեգը, ֆուտբոլային խաղի ընթացքում վնասվածք է ստացել․ Արեգը դարպասապահ է, և գնդակը կանխելու պահին վնասել է դեմքը։ Քրիստինեն անկեղծացել է, որ շատ է վախեցել, և պետք էր շտապ հիվանդանոց տեղափոխել, թեև ԱՄՆ-ում բուժօգնության հասնելն այնքան էլ հեշտ չէ։

«Շատ էի վախեցել։ Թվում էր՝ տղայիս քիթը կոտրված է, ու պնդում էի, որ մանրամասն զննեն։ Բայց 2 ժամ սպասելուց հետո մեզ տեղեկացրեցին, որ բժիշկը տեղում չէ, և պետք է շարունակենք սպասել։ Սա է նշանակում ԱՄՆ-ում ապրելը», – պատմել է երգչուհին։

Ավելի վաղ Քրիստինեն նշել էր, որ ԱՄՆ է տեղափոխվել՝ աշխատանքի բերումով։ Նա ընդգծում է, որ երգը իր կյանքի անբաժան մասն է, և չի պատկերացնում իրեն այլ բնագավառում․ «Բիզնես մտածողություն չունեմ», – ասել է նա։

Խոսելով որդու դաստիարակությունից՝ երգչուհին նշել է, որ իրենց միջև հստակ պայմանավորվածություն կա․ ինքը անում է ամեն ինչ, ինչ վերաբերվում է իրեն, իսկ Արեգը պարտավորվում է կատարել իր պարտականությունները։

Տեսանյութը՝ այստեղ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը