Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:28 07-12-2025

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյումրու բնակիչները կրկին մերժեցին Փաշինյանին»:

«Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»: Չնայած անվտանգության աննախադեպ միջոցառումներին՝ եկեղեցու ներսում գտնվեցին արժանապատիվ քրիստոնյա քաղաքացիներ, ովքեր ասացին այն, ինչ պետք է ասվեր»,- նշել է Սաղաթելյանը:

Ըստ պատագամավորի՝ հարգանքի են արժանի այն հոգևորականները, ովքեր հրաժարվեցին համագործակցել սրբապիղծների և հայրենադավների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: