Արտաքին 8 ամիս առաջ - 16:42 07-12-2025

Թրամփը ներում կշնորհի Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող կոնգրեսականին

Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ներում կշնորհի տեխասցի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելլարին, որին անցյալ տարի մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության և փողերի լվացման մեղադրանքներով, հաղորդում է NBC News-ը։

Truth Social-ում գրառման մեջ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է, որ նրանք ձգտում են «հարձակվել, թալանել, ստել, խարդախություն անել, կործանել և ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի դեմ գնալ իրենց ծայրահեղ ձախ օրակարգին, ինչը չկասեցնելու դեպքում կոչնչացնի մեր մեծ երկիրը»։

«Այս և այլ փաստերի հիման վրա ես լիակատար և անվերապահ ՆԵՐՈՒՄ եմ շնորհում սիրելի կոնգրեսական Հենրի Կուելլարին և Իմելդային»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Կուելյարի կնոջը, որը ևս բախվում է մեղադրանքներին։

«Հենրի, ես քեզ չեմ ճանաչում, բայց կարող ես այսօր գիշեր հանգիստ քնել. քո մղձավանջը վերջապես ավարտվեց»,- շարունակել է նախագահը։

X-ի հարթակում իր գրառման մեջ կոնգրեսականը շնորհակալություն է հայտնել Թրամփին «նրա ականավոր ղեկավարության և փաստերն ուսումնասիրելու համար ժամանակ հատկացնելու համար»։

«Այս ներումը մեզ մաքուր էջ է տալիս,- գրել է Կուելյարը։ -Աղմուկն անցավ։ Աշխատանքը մնում է։ Եվ ես մտադիր եմ առերեսվել դրան։ Շնորհակալություն, պարոն նախագահ, Աստված օրհնի ձեզ և Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»։

Սեթ ԴյուՇարմը՝ կոնգրեսականի փաստաբաններից մեկը, հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարը և նրա կինը՝ Իմելդան, մեղադրվել են Ադրբեջանի պետական ​​էներգետիկ ընկերությունից և անանուն մեքսիկական բանկից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու մեջ:

Արդարադատության նախարարությունը 2024 թվականի մայիսին մեղադրանք է առաջադրել Կուելյարին և նրա կնոջը 14 կետով, դրանց թվում՝ կաշառակերության, էլեկտրոնային խարդախության և փողերի լվացման համար: Օգոստոսին ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ երկու մեղադրանքը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ