Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 23:59 05-12-2025

ԵՀ-ն 120 մլն եվրոյով տուգանել է X-ին՝ ԵՄ թվային կանոնների խախտման համար

ԵՀ-ն X հարթակի նկատմամբ 120 մլն եվրոյի չափով տուգանք է սահմանել՝ Եվրամիության թվային կանոնների խախտման համար։ Այս մասին հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Թոմա Ռենյեն։

«Այսօր ԵՀ-ն X-ին տուգանել է 120 մլն եվրոյով՝ ԵՄ Թվային ծառայությունների ակտը խախտելու համար։ Դրա շրջանակում սա առաջին տուգանքն է», – հայտարարել է Ռենյեն։

Նրա խոսքով՝ X-ը «խախտել է թափանցիկության պահանջները», այդ թվում՝ «վճարովի կապույտ ստուգման նշանը, որը մոլորեցնում է օգտատերերին, քանի որ այն կարող է գնել ցանկացած մարդ, իսկ X հարթակը բավարար ստուգում չի իրականացում»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սա անվանել է «օտարերկրյա կառավարությունների հարձակում ամերիկյան տեխնոլոգիական հարթակների վրա»։

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը կոչ է արել ԵՄ-ին աջակցել խոսքի ազատությանը, այլ ոչ թե «անհեթեթության պատճառով հարձակվել ամերիկյան ընկերությունների վրա»:

Ամենից շատ դիտված