Ներքին 8 ամիս առաջ - 21:47 05-12-2025

Նիկոլ Փաշինյան երևույթն ու իր հենարանը սերիալների հերոսների կյանքով ապրող հասարակության ծնունդն ու հետևանքն են. Դեմոյան

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը գրում է․

«Մի´ զարմացեք

Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները լոտո խաղացող ու սերիալ դիտող հասարակություն ստանալու տրամաբանական հետևանքն են: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ժամանակներում բոլոր միջոցներով իշխանություն պահելը գերադասվեց պետություն պահելուն ու պետականություն կերտելու հրամայականին: Արդյունքում աղետը դարձավ անխուսափելի…

Նիկոլ Փաշինյան երևույթն ու իր հենարանը հենց այդ լոտո խաղալով բախտախնդիր տեսակի վերածված ու սերիալների հերոսների կյանքով ապրող ու իր առօրեական դարդուցավերը թմրեցնող հասարակության ծնունդն ու հետևանքն են: 2018 թվականին գարնանը կազմակերպված ու իրականացված հատուկ գործողությունը և´ լոտո էր, և´ սերիալ, որտեղ և բախտախնդրության կար և ինքնախաբեությանը տրվելու մոլուցք: Չէ՞ որ 1990-ականներին այդ համազգային սերիալադիտման ժամանակ ոչ մեկը չէր ցանկանում հավատալ ու ընկալել, որ դա ընդամենը սցենարով գրված պատում ու զարգացումներ են: Բայց ազգս հավատում էր, քանզի բարձրորակ ու մրցունակ կրթության, բարձր տեխնոլոգիաների ու առաջընթացի փոխարեն իրեն հրամցնում էին տարատեսակ լոտոներ ու սերիալներ, իսկ ներքին գործերի նախարարի մակարդակով Երևան էին հրավիրում Просто Мария-ին:

2018 թվականին ծնեցին, սնեցին ու Հանրապետության հրապարակ նետեցին Просто Мария-ի մեկ այլ տեսակը, մեկ այլ ինքնախաբեություն բեմադրելու համար: Նիկոլ Փաշինյանի ու իր շուրջը հավաքագրված ու հավաքված կոնգլոմերատին աջակցողներն ու սատարողները երբեք հարց չեն տա, արդյո՞ք 2018 թվականին իրենց դաժանաբար խաբեցին ու դարձրեցին մեծագույն խաբեության զոհը, քանզի դառը ճշմարտությունն իմանալու ու խաբված չապրելու փոխարեն գերադասեցին պաշտոնը, աշխատավարձը և առայժմ հաստատուն դրամական հոսքերը:

Իսկ մեր օրերում խաբվածության հակված լոտոսերիալների սիրահարների պակաս չունենք… Հենց նրանք են միակ հույսն ու ապավենը կրկին վերարտադրվելու համար, որպեսզի «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակի իր հաղթարշավը, որպեսզի նորից լոտո ջնջելու հույսեր փայփայեն, որ փող բռնելու լուրջ հնարավորություն ունենան, այնինչ լոտո արտադրողն արդեն ջնջողների հաշվին հաշվարկել է իր շահն ու եկամուտը, հընթացս ջնջելով նաև լոտո խաղացողների ու նրանց զավակների ապագայի տեսլականներն ու երաշխիքները:

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի: Իսկ թե ե՞րբ կգա այդ ուղտը ձեր դռանը չոքելու համար, հավատացնում եմ, որ այն անպայման գալու է… Ու կգա աննկատ, քանզի այդ պահին հերթական լոտոն ջնջելով կամ Հանրայինով հրամցվող թավշյա սերիալներով եք զբաղված լինելու …»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի