Ավելին 7 ամիս առաջ - 21:39 04-12-2025

ԱՄՆ-ում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Նևադա նահանգում գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ըստ ծառայության՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեյթոնից 6 կմ արևելք։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։