Ներքին 6 ամիս առաջ - 19:50 03-12-2025

Կոչ ենք անում գրողներին, ընթերցասերներին ու մշակութային գործիչներին դատապարտել այս գրաքննությունը․ «Ակն ընդ ական»

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Աջակցել՝ երիտասարդական «Գրեթերթին»,
դատապարտել ՔՊ-ական հերթական գրաքննությունը

Գրաքննությամբ աչքի ընկնող Քաղաքացիական պայամանագիրը այժմ էլ դուրս է եկել երիտասարդ գրողների դեմ։

Պետական ֆինանսական աջակցությունից զրկել են Գրողների միության երիտասարդական գրական թերթին՝ «Գրեթերթին»։

Մենք կասկած չունենք, որ այս ֆինանսազրկմամբ գրաքննությունն արվել է այն պատճառով, որ 19 տարվա թերթի խմբագիր, գրող Գուրգեն Խանջյանն աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և գերեվարված անմեղ հոգևորականներին։

«Գրեթերթը» Հայաստանի Հանրապետության միակ գրական-երիտասարդական թերթն է, որը տարիներ շարունակ հարթակ է եղել երիտասարդ գրողների համար իրենց ստեղծագործությունները ներկայացնելու։ «Ակն ընդ ական» համայնքից շատերը նույնպես իրենց աճը սկսել են Գրեթերթից և շարունակում էին իրենց աշխատանքները տպագրել թերթում։

Կոչ ենք անում գրողներին, ընթերցասերներին ու մշակութային գործիչներին դատապարտել այս գրաքննությունը, որն իրականացրել են գրականության և երիտասարդության դեմ՝ զրկելով պետական աջակցությունից։

Եվ կոչ ենք անում գործարարներին, մտահոգ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն, աջակցեն «Գրեթերթին», որպեսզի շարունակի իր առաքելությունը՝ տալով երիտասարդ գրողներին կայանալու հարթակ, ինչպես նաև ընթերցողին ներկայացնի նորանոր գրական գործեր։ Խոսքը 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի մասին է։

Հարկ է նշել նաև, որ պետական աջակցությունը քաղաքացիների հարկերից է գոյանում, այդ թվում՝ գրողների, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, դրա համար է կոչվում պետական, ոչ թե նիկոլական աջակցություն»։

Ամենից շատ դիտված

08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել
08:24 Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. Հրապարակ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը