Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:22 03-12-2025

Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով․ Փաշինյան

Հայաստանում արդյոք կա՞ աղքատության պրոբլեմ: Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա: Չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է, հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային, ՀՀ-ում աշխատեին ու ընտանիքները պահեին:

Բա ինչո՞ւ կա ՀՀ-ում աղքատություն: ՀՀ-ում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով:

Ասում եմ՝ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, որոնք աղքատ են, աղքատության մեջ են, որովհետև մենք 2018 թվից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատութունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք առերեսվել ենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ: Ինչո՞ւ, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով:

Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե աշխատանքն արդյունք չի տալիս, կարճ ասած՝ եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը չի ապահովում, էլի պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը, և սա պետք է լինի մեր քաղաքակնությունն աշխատանքի ոլորտում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր