Ներքին 10 ամիս առաջ - 23:12 02-12-2025

Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։

Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։

Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները և պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ և ճիշտ գնահատեն անձի դրսևորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը և պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան ևս կլինի շարունակական»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո