Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:59 01-12-2025

Արթուր Սարգսյանը իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական սյունեցին ու հայ տղամարդը․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Այսօր նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին:

Հոգևոր Հայրերը խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ համախմբվելու կարևորությունը:

Օրվա իշխանությունն էլ ավելի է սաստկացնելու եկեղեցահալած քաղաքականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն գնով պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցին:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին որոշ հոգևորականների մասնակցությամբ, նաև մաքրման գործընթաց է: Այս մասին Սրբազան Հայրերն իրենց դիրքորոշումը հայտնել են նոյեմբերի 27-ին և 30-ին արված հայտարարություններով:

Ժամեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր ընկեր ու գործընկեր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։

Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները:
Սա ևս հաղթանակ է, թեև Արթուրը պետք է լիներ լիարժեք ազատության մեջ:

Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սյունեցին ու հայ տղամարդը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի