Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:53 01-12-2025

Իշխանությունը թող իրեն Աստծո տեղը չդնի, եկեղեցին Սուրբ հոգու միջոցով միշտ մաքրվում է. քահանա

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է միասնական աղոթք։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանավորվելուց հետո Շիրակի թեմը պարբերաբար կատարում է միասնական աղոթք, խաչերթ։

«Միասնական աղոթքի առիթը մեր Սրբազան հոր` Միքայել Աջապահյանի առաջնորդության 26-րդ տարեդարձն էր։ Մենք աղոթքի միջոցով շնորհավորեցինք նրան, աղոթեցինք նրա, կալանավորված մյուս սրբազանների և հոգևորականների համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեր Մակար քահանա Գալամդարյանը։

Շիրակի թեմի քահանան, խոսելով պետություն-եկեղեցի սրված հարաբերություններից, ասում է. «Եկեղեցի-պետություն հարաբերությունները սրված չեն, այլ այս իշխանություն և եկեղեցի հարաբերությունները։ Իշխանությունը թող իրեն Աստծո տեղը չդնի, եկեղեցին Սուրբ հոգու միջոցով միշտ մաքրվում է»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված