Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:56 30-11-2025

Արցախցիները հանդիպում են պահանջում Վրթանես Սրբազանի հետ. ակցիա՝ Արցախի թեմի առաջնորդարանի մոտ

Այսօր արցախցիները հավաքվել են Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ հանդիպում պահանջելով թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Բոլորդ երևի նկատել եք ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսահոլովակը, որը արցախցիների մոտ մեծ ցավ և զայրույթ է առաջացրել՝ պայմանավորած այն հանգամանքով, որ Արցախի թեմի առաջնորդը սեղմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքը և ավելի խոնարհվել նրա առջև այն բանից հետո, ինչ կատարվել է արցախցու և առհասարակ Արցախի նկատմամբ: Ես այսօր այստեղ ներկայացել եմ որպես արցախցի, որպեսզի փորձեմ խոսել Վրթանես Սրբազանի հետ՝ հասկանալու նրա պահվածքի պատճառը»,- նշեց Երիցյանը:

Երիցյանը շեշտեց, որ Փաշինյանը արշավ է սկսել կաթողիկոսի նկատմամբ այն բանից հետո, երբ նա Շվեյցարիայում բարձրացրել է արցխացիների վերադարձի և գերիների հարցերը. «Շատ հետաքրքիր է, թե ինչպես է Արցածի թեմի առաջնորդը իրեն իրավունք վերապահում հարգանքիօ տուրք մատուցել ՀՀ վարչապետին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է