Ներքին 9 ամիս առաջ - 16:11 30-11-2025

Արցախի թեմի առաջնորդարանի մոտ հավաքվածները Վրթանես Սրբազանից ներողություն են պահանջում Փաշինյանի հետ հանդիպելու համար

Երևանում մարդիկ հավաքվել են Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ պահանջելով թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանից ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հանդիպելու համար։

«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Վերջինս փորձեց նաև զանգել Վրթանես Սրբազանին, բայց նա հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց, որ իրենք ընդամենը հանդիպում են պահանջում Վրթանես Սրբազանից, որպեսի բացատրություն ստանան։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է