Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:32 30-11-2025

Ոստիկանները բերման ենթարկեցին Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու համար

«ՀայաՔվեի» խորհրդի անդամ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին ոստիկանները բիրտ ուժով հեռացրին Սուրբ Սարգիս եկեղեցուց` Վեհափառի անունն արտասանելու համար: Հովհաննես Իշխանյանի հետ եղել է նաև ակտիվիստ Հայկ Դորունցը:

«Կաթողիկոսը Գարեգին Երկրո՛րդն է»,- գոչել է ռեժիսորը, երբ Կաթողիկոսի անունը կրկին զեղչվել է:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Իշխանյանին խցկում մեքենայի մեջ:

ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են. «Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան»։

Հիշեցնենք, որ կաթողիկոսի անունը կրկին չհնչեց պատարագին. վրդովված քաղաքացիները սկսեցին վանկարկել Գարեգին Բ-ի անունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի