Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:42 30-11-2025

Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում է. նա ևս պատարագի է մասնակցում

Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ևս ժամանել է Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։

Նարեկ Կարապետյանը ավելի վաղ հայտնել էր, որ ինքը վերջին 15 տարիներին ամեն կիրակի ներկա է եղել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։

«Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար»,– գրել էր նա երեկ իր ֆեյսբուքյան էջում։