Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 20:00 29-11-2025

Երեկ մե քանիմ ավտոյով եկան, սահմանն անցան, բայց թուրքին պետք չէ դավերյա էնել. սահմանամերձի բնակիչ

Երեկ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում, ինչպես նաև փակ հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմում։

Oragir.News-ի թղթակիցն այցելել է սահմանամերձ Ախուրիկ, զրուցել բնակիչների հետ։ Գյուղում շատերը տեսախցիկի առաջ խուսափում են խոսել, բայց տեսել են Թուրքիայի պատվիրակության մեքենաները։

85-ամյա Էմմա Հովհաննիսյանը պատմում է. «Երեկ ցերեկն էր. մե քանիմ ավտոյով եկան, սահմանն անցան, եսիմ ինչի էին եկել։ Մեզի կըսեն, որ սահմանը պտի բացվի, բայց թուրքին դավերյա պետք չէ էնել»,-ասում է սահմանամերձ գյուղի բնակիչը։

Էմմա տատն ասում է, որ իրենց գյուղում թուրքեր նախկինում ապրել են, բայց հիմա դժվարանում է պատկերացնել թուրքերի հետ համակեցությունը։

Երեկվա ներկայացուցչական հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, բայց գյուղում վստահ են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ հայկական կողմն ավելի շահագրգռված է։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից