Ավելին 10 ամիս առաջ - 21:15 28-11-2025

Սանկտ Պետերբուրգի «Հայրենասեր» զբոսայգում այսօր բացվել է Հովհաննես Իսակովի կիսանդրին

Նոյեմբերի 28-ին Կրոնշտադտի «Հայրենասեր» զբոսայգում տեղի ունեցավ խորհրդային ականավոր զորահրամանատար, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Ստեպանովիչ Իսակովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ռուս և հայ խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յու. լ. Վորոբյովը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Կրոնշտադտում Իսակով Իվան Ստեպանովիչի հուշարձանի բացմանը։ Այս մարդու պատմությունը մեզ լավ հայտնի է։ Վաստակավոր ռազմական առաջնորդ, մարդ, ով երազում էր նավատորմի հրամանատար դառնալ, և նա դարձավ այն։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ա. Վ. Արշակյանն իր հերթին ընդգծել է․ «Նրա անունը հավերժ մնաց նավատորմի պատմության մեջ և դարձավ ազգային հիշողության մի մասը՝ որպես տոկունության խորհրդանիշ, որը ոգեշնչում է նավաստիների սերնդին»:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Ի. Ս. Իսակովը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի և Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը։ Արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր դրոշի 3 շքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով և արտասահմանյան շքանշաններով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին