Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 16:25 28-11-2025

Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութը կեղծված է, արհեստական բանականությամբ է արվել. Տեր Վրթանես

Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութը կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է, բացի այդ, դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարոտ տեսանյութ պատրաստել, լողասենյակում կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Նախ տեսանյութը ապօրինի է արվել։ Որպեսզի արհեստական բանականության միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն, և այդ նպատակով իրենք նույնիսկ մի քանի կամերաներ են տեղադրել։ Նույնիսկ անզեն աչքով, տեսանյութի վատ որակը, գլխի շարժումից սկսած, դեմքի, ձեռքի շարժումից հստակ երևում է, որ դա արհեստական է։ Բայց նաև ապօրինություն է կատարվել, մեզանից շատերին նաև գաղտնալսել են, ապօրինի կերպով, հետևել են, հետապնդել են։ Ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի, ոստիկանական մեքենաներով հետևել են, երկար ժամանակ նաև հեռախոսով են գաղտնալսել։ Ես որևէ կոմպրոմատից չեմ վախենում։ Եթե նման նյութեր լինեն, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, և եթե եկեղեցին, օրինակ, փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծ կանի, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներին»,–ասաց նա։