Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:33 27-11-2025

Եկեղեցին պիտի սեփական օրակարգը գեներացնի, ցանկացած անգործություն աններելի մեղք է` դավաճանության հավասար

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իշխանության խոսափողի հայտարարած « ահա և վերջ»-ը կլինի, եթե միայն «ահա և վերջ» ասեն Հայ եկեղեցու նվիրապետական կարգին ու կանոնականությանը հավատարիմ մնացած հոգևորականությունը (անկախ աստիճանից) և հայ պարզ հավատացյալը:

Իրենց վարած կյանքով իրենք իրենց գերության մատնած 8 եպիսկոպոսները , իրենց առջև դրված կոմպրոմատների և քրեական գործերի սպառնալիքի դիմաց ֆառաջաները հանել ու հեռանալու կամ բանտված եպիսկոպոսների նման ԱՐՈւԻՆ հատուկ խիզախության փոխարեն ասել են «ահա և վերջ», ու անձնական ապահովությունը գերադասելով (որը չի լինելու !!!) հայ եկեղեցին տարել թուրքական պատվերի իրականացման փաշազադեի բարձրաձայնած և հայերի վրա թուրքերի կողմից կառավարիչ կարգված նրա ազգանվանակցի թելադրած ճանապարհով:

Այս պահից սկսած Վեհափառ Հայրապետի հրամանով այդ 8 անձանց ենթակայության տակ դրված յուրաքանչյուր սարկավագ, քահանա, աբեղա ու վարդապետ այլևս ՍԵՓԱԿԱՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՎ պիտի «ահա և վերջ»-ը մի քիչ էլ մոտեցնի, և կամ իր հովվությանը հանձնված խրամատում կանգնի մինչև վերջ ու պահի հոգևոր հայրենիքը հանձնելուց:

Ամեն պարտված ճակատամարտից հետո չի կարելի հսկայական մարզեր առանց կրակոցի լուռ հանձնել ու հեռանալ: Սա էլ է պատերազմ, գերեվարված ու դավաճանած գեներալներ էլ կլինեն, դրանից չի կարելի թևաթափվել, էդ մարդիկ բացի իրենց կյանքն ու անունը խորտակելուց այլ բան չեն արել, առավել ևս Հայ Եկեղեցուն: Պետք է ամուր կանգնել ու շատ արագ անցնել հակահարձակման, էսպիսի պատերազմը միայն պաշտպանվելով չեն հաղթում:

Եկեղեցին պիտի սեփական օրակարգը գեներացնի,
ՍԿՍԻ ԳՈՐԾՈՂՈւԹՆՈւՆՆԵՐ, ցանկացած հուսահատություն և անգործություն աններելի մեղք է` դավաճանության հավասար:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին