Արտաքին 10 ամիս առաջ - 23:39 27-11-2025

Թուրքիան շարունակելու է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին X-ում գրառում է կատարել Լիբանանի և Կիպրոսի միջև «Բացառիկ տնտեսական գոտի» (ԲՏԳ) սահմանելու մասին համաձայնագրի վերաբերյալ։

«Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ միասին շարունակելու է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքներն ու շահերը»,- գրել է նա։

Բացի այդ, Քեչելին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր պնդմամբ Կիպրոսը (նկատի ունի իրենց կողմից կոչվող Հարավային Կիպրոսի հունական կառավարությունը) ընդհանրապես հաշվի չի առել 2003-ից ի վեր Կիպրոս կղզու հավասար ինքնավար տարրը հանդիսացող կիպրոցի թուրքերին և տարածաշրջանգում գտնվող ափամերձ երկրների հետ կղզու ափերը ողողող ծովային հատվածները սահմանազատելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրում։

«2007-ին Լիբանանի և Հարավային Կիպրոսի հունական կառավարության միջև կնքված, սակայն կյանքի չկոչված ԲՏԳ սահմանազատման մասին համաձայնագիրը երեկ կրկին ստորագրվել է երկու երկրների միջև»,-հավելել է նա։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին