Ներքին 10 ամիս առաջ - 14:15 27-11-2025

Տերևներն այրողները կտուգանվեն․ նախարարը խոստանում է՝ դեկտեմբերի 1-ից օդը կբացվի

Երևանում տարբեր գործողություններով մենք օդը աղտոտում ենք և դա չենք զգում, որովհետև կա քամի։ Քամու բացակայության պարագայում դա ավելի զգայուն է դառնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Սա պատճառի 90 տոկոսն է։ Պատճառի 10 տոկոսը տերևների խոտածածկ տարածքների այրման վատ փորձն է, որն ունենք հիմնականում Արարատյան դաշտավայրում, Արմավիրի մարզում, Երևանում նաև։ Այդ տերևները վառելով՝ ոչ միայն ծխի ցուցանիշն ենք բարձրացնում, այլ այդ քիմիական թունավոր նյութերի առկայությունն օդի մեջ ավելի է բարձրանում։ Չի՛ կարելի տերևներն այրել»,- կոչ արեց նախարարը։

Նա նշեց, որ նախարարությունը տեսչական մարմնի գործընկերների հետ պայմանավորվել է հնարավորինս խիստ լինել և տուգանել բոլոր նրանց, ովքեր տերևներն ու խոտերը կայրեն։

«Օրենքն արդեն իսկ կա։ Ցավոք սրտի, տուգանքներ լինելու են։ Մեկ-երկուսը հենց տուգանվում են, արդեն հասկանում են, որ չի կարելի։ Այդ օրենքը չի գործում ձևի համար, դա պետք է գործի, և պետք է լինեն հետևանքներ, որպեսզի փորձենք կանխել, կամ, առնվազն, մեղմել իրավիճակը»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին