Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ 2-րդ անգամ ջարդել են մեքենայի ապակին․
«Անցած տարվա ամռանը կոտրել էին ապակիները, մտածեցի դե խուլիգանություն է, որովհետև մեր շենքի բակում մոտ 30 մեքենա է կայանում, ունեի նաև կասկած, որ դա կապ ունի քաղաքական գործունեթությանս հետ։ Եվ ահա, խնդրեմ, նախորդ օրը ԱԺ-ում իմ ելույթից հետո կրկին ջարդել են ապակին, էլի ոչինչ չեն տարել մեքենայից, հարևան մեքենաները չեն վնասել»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ այսպես փորձում են իրեն ինչ-որ բան հասկացնել։