Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:55 26-11-2025

Փաշինյանը գալու է բոլորիդ հետևից, օգնում եք, որ դառնա բռնապետ․ Թաթոյանը՝ նախկին նախագահներին

Ես ուզում եմ դիմել նախագահներին, ասել՝ հարգարժան պաշտոնաթող նախագահներ, դուք օգնում եք, որ ինքը բռնապետ դառնա, ինքը ձեր հետևից գալու է, բոլորիդ հետևից, ձեր աջակիցների հետևից, բոլորի հետևից գալու է ձերբակալելու, կալանավորելու, քրեական հետապնդումներ ու հետո չբողոքեք, որ աջակցություն չկա, մեր ժողովուրդը չի աջակցում ձեզ, մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում, որ դուք գաք իշխանության, որ ավելի ավելանան Փաշինյանի բռնապետական այս հավակնությունները։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։

«Ընտրություններին մասնակցել - չմասնակցելը մարդու իրավունք է, մարդն է որոշում՝ մասնակցի - չմասնակցի, բայց եկեք մի հատ քաղաքական համակարգը հասկանանք, եթե քանի դեռ այս քաղաքական համակարգը գոյություն ունի, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է, որովհետև Փաշինյանի քաղաքական կյանքի երաշխիքը նախկին նախագահների առկայությունն է: Ընդ որում երեքը միասին, որովհետև հանկարծ նրանցից մեկը հայտարարեց, երկուսը չէ, դա չի օգնելու, չի աշխատելու»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին