Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:39 25-11-2025

ՀԷՑ-ում 10-20%-ով աշխատավարձ ենք բարձրացրել. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որտեղ նրանք քննարկել են ՀԷՑ–ում ստեղծված իրավիճակը։

Վերջինս նշել է, որ ՀԷՑ–ի բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների կողմից կամովին պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել և իր նշանակման հենց առաջին ամսին ՀԷՑ–ի մինչև 200 հազար համախառն եկամուտ ունեցող աշխատակիցների համար 20 հազար դրամի պարգևավճարներ են սահմանվել. «Արդեն 4–րդ ամսին է՝ նրանք կստանան դա։ Արդյունքում 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից։ Միջինացված 10-20 տոկոս բարձրացում է տեղի ունեցել։ Դա շարունակական է, քանի դեռ չենք կարողանում դրույքաչափերի ու հաստիքացուցակների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին։ ՀՀ–ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ–ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ 3400 աշխատակիցներ վարձատրվում են 320 հազար դրամից ցածր, իսկ նրանցից 1700–ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը։ Դրանք են մոնտյորներ, տեսուչների մի մասը, վարորդներ, բանվորներ և այլն։

300–600 հազար դրամի սեգմենտում վարձատրվում են մոտ 1500-ը։ Աշխատավարձերի այդ կառուցվածքը մեծապես կախված է ամսական արդյունքային ցուցանիշներից՝ կորուստներ, խափանումներ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան