Արտաքին 7 ամիս առաջ - 21:35 24-11-2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վրացական կառավարության և վրաց ժողովրդի անունից վարչապետը կրկին շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վարչապետի պաշտոնում Վատիկան կատարած իր առաջին այցը կնպաստի Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ։ Վատիկանի, Հռոմի պապի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Այս աջակցությունը շատ կարևոր է եղել անկախության վերականգնման օրվանից, որի համար ես շնորհակալություն հայտնեցի Հռոմի պապին։ Հատկապես կարևոր է Վատիկանի աջակցությունը մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչը մենք ընդգծեցինք։

Մենք նաև զրույց ունեցանք մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի ու ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների մասին, այդ թվում՝ քրիստոնեական արժեքների համար պայքարի հարցում։ Մենք նաև շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ այն պայքարի մասին, որը մեր երկիրն անցնում է այս առումով, երբ խոսքը վերաբերում է քրիստոնեական, ավանդական արժեքներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն Հռոմի պապ Լևոն XIV-ին հրավիրել է Վրաստան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան