Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:55 24-11-2025

Ո՞նց է ստացվում, որ վտանգավոր ռեցեդիվով մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան Դավիթ Համբարձումյանի. փաստաբան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․

«Ի պատասխան իշխանական թևի ներկայացուցիչների այն հայտարարություններին, իբրև ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, տրամաբանական հարց է ծագում.

Իսկ ո՞նց է ստացվում, որ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎՈՎ մեղադրյալի նկատմամբ (թիվ ԵՇԴ/0161/01/16 քրեական գործ) 2003թ. ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանի կողմից նշանակվում է անհամեմատ մեղմ պատիժ՝ 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նույն հոդվածով դատավոր Ժորա Չիչոյանը ՀԱՆԿԱՐԾ «իր ներքին համոզմունքով» որոշում է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում նշանակել։

Դե բացատրեք, հասկանանք, ինչպե՞ս կարող է բացառիկ ծանրացնող հանգամանքի՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻ առկայության և մեղմացնող հանգամանքի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ դեպքում անձի նկատմամբ նշանակվել անհամեմատ մեղմ պատիժ, քան Մասիսի պաշտոնապես մոտ 15000 բնակիչների վստահությունը վայելող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ում խնամքին են նաև չորս անչափահաս երեխաները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ