Ավելին 8 ամիս առաջ - 22:23 24-11-2025

Թուրքիայի բնակչությունը մոտենում է 86 միլիոնին

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայի բնակչության վերաբերյալ եռամսակային տվյալներ։ Ըստ այդմ՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 85 մլն 980․654։

Նշվում է, որ 2024-ի տարեվերջին բնակչությունը կազմել էր 85 մլն 664․944, ինչի համեմատ 2025-ի 9 ամսվա ընթացքում բնակչությունն աճել է 315․710-ով, իսկ հուլիսի 1-ից հոկտեմբերի 1 եռամսյակում՝ 155․800-ով։

Տվյալներում տեղ է գտել նաև կին-տղամարդ հարաբերակցության վերաբերյալ վիճակագրություն։ Ըստ այդմ՝ տղամարդիկ կազմում են Թուրքիայի բնակչության 50․02 տոկոսը կամ 43 մլն 003․770, իսկ կանայք՝ 49․98 տոկոսը կամ 42 մլն 976․884։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ