Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:15 24-11-2025

2 կողմերն էլ ցուցաբերում են նրբանկատություն՝ խուսափելով գրգռիչ բառապաշարից․ Բաքվից վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչ

«Ես կարծում եմ, որ այս փուլում մենք խնդիր ունենք խոսելու այն մասին, թե ինչը իրատեսական է և ինչը՝ ոչ։ Իմ գնահատմամբ՝ այս պահին խաղաղությունը, որը հիմնված է «սահմանների գաղափարի» վրա՝ Արևելքում Ադրբեջան, Արևմուտքում Հայաստան, իրատեսական է։ Իսկ զանգվածային վերադարձը հայերի՝ Ղարաբաղ կամ, օրինակ, զանգվածային մուտքը ադրբեջանցիների՝ Հայաստան, այս փուլում երկու կողմի համար էլ անիրական է։ Սա, սակայն, չի նշանակում, որ ապագայում այդ հարցը չի կարող կրկին բարձրանալ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում։

Հարցն այն է, թե ո՞ր պահին է հնարավոր սկսել խոսել տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս՝ վերադարձի իրավունքի մասին։ Ադրբեջանական կողմը սկսել է և շարունակում է բարձրաձայնել «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը։ Իմ կարծիքով՝ այդ նարատիվը ի սկզբանե ստեղծվել է հայելային գործիք՝ ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի պահանջին։ Եվ եթե մենք պատրաստ ենք նորից մտնել այդ խոսակցության դաշտ՝ հատկապես այն պայմաններում, երբ ուժային բալանսը այս պահին համադրելի չէ և որևէ միտում չկա, որ մոտ ապագայում կարող է համադրելի դառնալ, ապա այդ ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի»։ Այս մասին հրավիավիրված ասուլիսում հայտարարել է Բաքու մեկնած հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը։

Քոչինյանին նաև հարց ուղղեցին՝ արդյոք եղել է առաջարկ հանդիպելու «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցչների հետ։ «Բացարձակապես ոչ։ 2 կողմերն էլ ֆորմատի շրջանակներում ցուցաբերում են ընդգծված նրբանկատություն՝ խուսափելով գրգռիչ, նյարդայնացնող, «ալերգիկ» բառապաշարից, գործողություններից, սիմվոլիկայից։ Նրբանկատ վերաբերմունք կա նույնիսկ քաղաքում տեղաշարժվելիս՝ շրջանցելով քարտեզի այն հատվածները, որոնք խնդրահարույց են։ Ինչ վերաբերում է այդ ՀԿ-ին՝ մեր վերաբերմունքն ակնհայտ է։ Չէի՞ հանդիպի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից