Սպորտ 10 ամիս առաջ - 20:51 23-11-2025

Հույս ունեմ՝ մինչեւ 2050թ.–ը կունենանք լողից առնվազն 1 օլիմպիական ոսկե մեդալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան) և 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 3-6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են` Երևանի, Շիրակի ու Կոտայքի թիմերը: Իսկ 7-12-րդ դասարաների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են՝ Երևանի, Շիրակի և Լոռիի թիմերը:

Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով: Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ բաժանվել է հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով: 1-ին տեղ գրաված թիմը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական դրամ և 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ: Պարգևատրվել են նաև հավաքական թիմերի պատասխանատուները՝ մարզիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ համապատասխանաբար 1-ին տեղ՝ 150,000 դրամով, 2-րդ տեղ՝ 100,000 դրամով և 3-րդ տեղ՝ 75,000 դրամով:

Մրցաշարը կազմակերպել և անցկացրել է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և հաջողություն մաղթել: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին և ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի:

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ «Վարչապետի գավաթը» նոր խթան կլինի այն մրցանակակիրների և աշակերտների համար, ովքեր զբաղվում են լողով, ավելի մեծ ջանքեր ներդնել և Հայաստանի Հանրապետությունում պարգևատրման հարթակները լրացնել միջազգային մրցաշարերում պարգևատրման հարթակներով:

Խոսելով Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարությամբ խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ։ «Ես հույս ունեմ, որ այդ ոսկի մեդալներից առնվազն մեկը կլինի լողից, և մենք պետք է բոլորս ձգտենք այդ նպատակին»,-հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիրի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ապագա ծրագրերին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները