Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 22:35 21-11-2025

Ամերիկյան կողմն ունի լծակներ, որ հարկադրի Ադրբեջանի իշխանություններին՝ վերադարձնել հայ գերիներին. Սիրանուշ Սահակյան

«Ամերիկյան կողմին դիմելը այս աշխարահաքաղաքական իրողության մեջ համարում եմ ճիշտ քայլ: Կարծում եմ՝ ամերիկյան կողմն ունի անհրաժեշտ լծակներն ու խթանիչները, որ համոզի ու հարկադրի Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել հայ գերիներին»,- Aysor.am-ին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ունի ընդգծված ու կարևոր պատասխանատվություն գերիների վերադարձի հարցում՝ հաշվի առնելով, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը հատուկ պայմանագրային դրույթ չի նախատեսել վերադարձի վերաբերյալ.

«Գերիների վերադարձը մարդասիրական խնդիր է, ցանկացած իրական ու երկարատև խաղաղություն հնարավոր է միայն մարդասիրական հարցերի լուծման, հասարակությունների միջև վստահության ամրապնդման և արդարության ճանապարհով: Եթե այս սկզբունքները չեն պահպանվում, ապա խաղաղությունն իրատեսական ու մնայուն չէ: Այստեղ կարևորը հենց քաղաքակամ կամքի առկայությունն է։ Եթե այդ կամքը ձևավորվի ու ամերիկյան կառավարությունն այս հարցի վրա ցանկանա ռեսուրսներ ծախսել՝ այն համարելով կարևոր խնդիր, վստահ եմ՝ կարճ ժամկետներում խնդիրն իր հանգուցալուծումը կստանա»:

Նա նշել է, որ ամերիկյան կողմի հնարավորությունների գնահատման տեսանկյունից հատկանշական էր Ջերմուկում 2022-ին ՀՀ սուվերեն տարածքից 33 գերևարված հայերի վերադարձը, որը ստանձնել էր հենց ամերիկյան կողմը ու կարողացավ երկշաբաթյա ժամկետում լուծել. «Դրական բնութագրիչ է այն, որ ամերիկյան կողմը հրապարակային է խոսում իր հանձնառության վերաբերյալ։ Եթե հարցի լուծման բանալին հստակ չլիներ ամերիկյան կառավարության համար, հրապարակային չէին խոսի գերիների վերադարձի հարցում իրենց ներգրավվածության մասին: Եթե արդեն իսկ հրապարակային խոսվում է, դրական նշան է ու, իմ կանախատեսումներով, կարող ենք ունենալ տեղաշարժ»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան