Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 22:06 21-11-2025

Սպարտակը Վարդան Ղուկասյանի որդին է․ նրան չարած բանի համար էլ կարող են կալանավորել. փաստաբան

Դատարանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։

Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մինչ 2 ամսվա կալանքը, մեկ այլ գործի շրջանակներում խափանման միջոց ընտրվել էր տնային կալանքը։

Oragir.News-ի հետ զրույցում Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասում է. «Սպարտակ Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի որդին է․ նրան չարած բանի համար էլ կարող են կալանավորել։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ իրականացվող պրոցեսները, այդ թվում` Սպարտակ Ղուկասյանի հետ կապված վերջին զարգացումները քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումներ են և մեր կասկածները հիմնված են փաստերի վրա։ Սպարտակ Ղուկասյանը որևէ սեռական բնույթի հայհոյանք չի արել, բայց դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ նշել է, որ սեռական բնույթի հայհոյանք է արել։ Ակնհայտորեն նման բան չկա, բայց հաշվի առնելով, որ նա Վարդան Ղուկասյանի որդին է, ապա չեղած հայտարարությունը վերագրում են նրան և փաստացի կալանավորում են»։

Նշենք նաև, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք է առաջադրվել։

Գյումրիի քաղաքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանը այսպես է մեկնաբանում Ղուկասյանին առաջադրված նոր մեղադրանքը։

«Մի դեպքում չեղած բառերն են ավելացնում, իսկ մյուս դեպքում էլ բառերը իրենց ճաշակով են մեկնաբանում։ Քրեական օրենքը այն կարգի տարածական մեկնաբանության են ենթարկում, որ բառարաններն էլ երևի որոշ ժամանակ հետո չբավարարեն։ Եթե իրավաբանություն լիներ այս ամենը ավելի հստակ կպատասխանեի, բայց քանի որ ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, ապա դժվարանում եմ հստակ բնորոշել իրավիճակը»,-շարունակում է Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր, որ դատարանում միջնորդության քննությունը դեռ չավարտված, մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի քաղաքապետի որդին 2 ամսով կալանավորվեց։

«Բոլորը հղում են տալիս, որ էդ հաղորդագրությունը տարածել է Քննչական կոմիտեն։ Այսինքն` անոնսի աղբյուրը եղել է ՔԿ-ն և այստեղ խնդիրը այն է, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը գիշերը եղել է դատական նիստին և լսել է, որ դատարանի որոշումը 2-ին պետք է հրապարակվի, ընդ որում կային այնպիսի խնդիրներ, որ իրավաբանորեն կարող էր իրենց համար լինել լուրջ մտահոգություններ, այսինքն` կարող էր մերժվել կալանավորելու միջնորդությունը։ Քննչական կոմիտեն»,- ասում է Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով` ՔԿ-ի ուղերձը ուղղված էր դատարանին, որ ամեն ինչ անտեսի և կալանքի որոշում կայացնի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան