Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 22:01 20-11-2025

Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին: ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել է, որ այն վնաս կհասցնի Թեհրանի հետ գործակալության համագործակցությանը:

«Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի հիմնական թեման տարածաշրջանային անվտանգության հարցերն են եղել»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի