Սպորտ 6 ամիս առաջ - 21:34 20-11-2025

Որոշվել են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի զույգերը


Ցյուրիխում տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
​Հավաքականները կանցկացնեն փլեյ-օֆֆի ձևաչափով երկու մեկխաղանոց փուլ (կիսաեզրափակիչներ և եզրափակիչ), որոնց հաղթողները կնվաճեն 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

​Վիճակահանությունն անցկացրել են իտալացի Մարկո Մատերացին և շվեդ Մարտին Դալինը։

Ուղի A
​Կիսաեզրափակիչներ
​Իտալիա — Հյուսիսային Իռլանդիա
​Ուելս — Բոսնիա և Հերցեգովինա
​Եզրափակիչ
​Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա — Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա

Ուղի B
​Կիսաեզրափակիչներ
​Ուկրաինա — Շվեդիա
​Լեհաստան — Ալբանիա
​Եզրափակիչ
​Ուկրաինա/Շվեդիա — Լեհաստան/Ալբանիա

Ուղի C
​Կիսաեզրափակիչներ
​Թուրքիա — Ռումինիա
​Սլովակիա — Կոսովո
​Եզրափակիչ
​Սլովակիա/Կոսովո — Թուրքիա/Ռումինիա

Ուղի D
​Կիսաեզրափակիչներ
​Դանիա — Հյուսիսային Մակեդոնիա
​Չեխիա — Իռլանդիա
​Եզրափակիչ
​Չեխիա/Իռլանդիա — Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա

​Կիսաեզրափակիչները կանցկացվեն մարտի 26-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 31-ին։

Ամենից շատ դիտված