Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:33 20-11-2025

Մարդը մեղավոր է․ իմ մեղքը մի քիչ երևի ավելի շատ է․ Նիկոլ Փաշինյան

Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Մարդը մեղավոր է՝ մեկը մի քիչ ավել, մյուսը՝ ավելի պակաս։ Իմ մեղքը մի քիչ երևի ավելի շատ է։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրել է, որ դա պայմանավորված է պատասխանատվության մակարդակով և իր կարգավիճակի առանձնահատկություններով։ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ամեն շաբաթ եկեղեցի գնալու և մեղքերի թողություն ստանալու հնարավորության համար։

Նա կարծում է, որ Հայաստանում հոգևոր վերականգնման գործընթաց է ընթանում։ «Իմ հոգևոր կյանքը լիովին վերականգնվել է, ինչպես նաև իմ ընկերներինը և կողմնակիցներինը։ Ես այսօր պատարագին մասնակցում եմ ոչ թե որպես վարչապետ, այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու սովորական հետևորդ», - վստահեցրել է Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով նախկինում գոյություն ունեցող ոչ ապահոգևորականության մթնոլորտը, որը, իր պնդմամբ, գոյություն ուներ, ինքը չէր կարող պատարագների ժամանակ նույն կերպ վարվել, ինչպես այսօր։

«Դա շատ մեծ արգելք էր, հիմա ամենամեծ արգելքը հաղթահարված է։ Ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ և կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով։ Ես ուզում եմ, որ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ապրում են հոգևոր կյանքով», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան