Ներքին 8 ամիս առաջ - 11:28 20-11-2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և Toyota-ն․ վերջինը բախվել է արգելապատնեշին, BMW-ն էլ՝ հենապատին․ կա 5 վիրավոր

Նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին, Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Հրանտ Գ․-ի վարած «Toyota Passo» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սայաթ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված