Ներքին 8 ամիս առաջ - 19:25 19-11-2025

Կաթնամթերք արտադրող 3 կազմակերպությունից 2-ում արձանագրվել են խախտումներ

Հետագծելության սկզբունքն ապահովելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է իրականացվել երեք՝ «Վանանդ» «Իգիթ» և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ», ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրություններում։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
«Ստուգման ընթացքում իրականացվել են նմուշառումներ կաթնամթերքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ «Իգիթ» ՍՊԸ-ից վերցված նմուշը՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված Լոռի պանրի տեխնոլոգիայով «Գեղամա»» ապրանքատեսակը, կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով համապատասխանել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Վանանդ» ՍՊԸ արտադրության «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի 2 խմբաքանակները (արտադրված՝ 10․11․2025թ. և 05․11․2025թ.) ու «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ արտադրության «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով «Ջաջուռ»» արտադրատեսակը (արտադրված՝ 11․11․2025թ․) Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Տնտեսավարողներին տրվել են կարգադրագրեր նշված խմբաքանակները հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին:

Այլ արտադրողների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արձանագրումները կներկայացնենք հաջորդիվ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողական է լինելու այս հարցում, խախտում թույլ տված կազմակերպությունները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Ըստ նույն օրենքի՝ կեղծված է համարվում այն սննդամթերքը՝
-որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
-որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
-որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
-որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը