Արտաքին 11 ամիս առաջ - 12:30 19-11-2025

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Ժողովում բյուջեի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ֆիդանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք, ըստ նրա, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։

Նա նշել է, որ այս «զգայունությունների» հաղթահարումից և Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում