Ներքին Հարցում Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:00 18-11-2025

Ում չեն հետապնդում, որ Էջմիածնում ընդդիմադիրներին չհետապնդեն․ 2 բառ ասեմ, ինձ էլ կվեկալեն, կտանեն․ հարցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «Հաղթանակ» դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նշենք,որ դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել, դաշինքի՝ համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի հետ որևէ գործություն չի արվել։

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ»,- հայտնում են կոմիտեից։ Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։

Նոյեմբերի 17-ին «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ են անցկացվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային գործողություններ։

Oragir.News-ը շրջել է Էջմիածին քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ընտրություններից հետո ընդդիմադիրներին հետապնդում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ շատերին են հետապնդում, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Բայց ում չեն հետապնդում, 2 բառ ասեմ, ինձ էլ կվեկալեն կտանեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սուրբ քաղաքում ամեն մեկին չեն պահի։ «Եսիմ, որ իրանց խելոք պահեն։ Ով լավ էղավ երևի կհարգեն, կսիրեն, ով վատ էղավ չեն ընտրi, որովհետև Էջմիածինը սուրբ քաղաք ամեն մեկի չեն պահի ստեղ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե ուզում են ամն կերպ ինչ-որ բան գտնեն։ «Ինչ կա, որ հետապնդեն, ընտրություններն անցել ա վերջ։ Մարդկանց մեջ չարությունը երևի շատ ա ուզում են մի բան գտնեն անպայման»,- ասաց նա։

«Ինչ իմանամ ես էդ կռուգից չեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ