Արտաքին 7 ամիս առաջ - 21:50 17-11-2025

Գերմանիայի ՊՆ-ն նախազգուշացնում է 2029-ին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է 2029 թվականին, իսկ որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ նույնիսկ 2028-ին, հնարավոր պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

Պիստորիուսի խոսքով՝ զինվորական փորձագետները և հատուկ ծառայությունները գնահատում են, թե մոտավորապես երբ Ռուսաստանը կվերականգնի իր զինված ուժերի կարողությունները՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակվելու համար։

«Մենք միշտ ասել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականից։ Այժմ կան կարծիքներ, որ վտանգը հնարավոր է արդեն 2028 թվականին, իսկ առանձին ռազմական պատմաբաններ նույնիսկ պնդում են, որ մենք ունեցել ենք վերջին խաղաղ ամառը»,– նշել է Պիստորիուսը։

Պիստորիուսը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ ցույց տա, որ կարող է պաշտպանել իրեն, որովհետև դաշինքը ունի զսպման զգալի ներուժ՝ սովորական և միջուկային։ Նա ընդգծել է նաև Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է դրանք ավելի լավ վերազինել։

Գերմանիայի նախարարի հայտարարություներին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ Պիստորիուսի խոսքերը ապացույց են ՆԱՏՕ-ի ագրեսիվ վարքագծի։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել