Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 օր առաջ - 16:01 17-11-2025

Վաղը մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը․ «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը։ Այս անգամ՝ Ազգային ժողովում։ Հանրային քննարկում են նախաձեռնել «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։ «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» երկար վերնագրով։

Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։

Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որեւէ տեղեկատվություն կամ ապացույց» եւ նմանատիպ ձեւակերպումներ։
Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն, ինչը բնական է՝ Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1֊ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը ինքն էր, ակնհայտ է։ Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ նետելով եւ լուրջ վնաս հասցներով պետական եւ մասնավոր սեփականությանը։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաեւ երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։

Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։


Կարեւոր է նաեւ, որ դատարանը որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը եւս մեծամասամբ այս իշխանության վրա է։

Աբսուրդ է նաեւ այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։
Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1-ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին»։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ