Հայերեն կարդալ չիմացող քաղաքացուն չօգնեցին, քանի որ նա նախապես չէր դիմել օգնության համար
Oragir.News-ի տեսախցիկը ընտրատեղամասերից մեկում ֆիքսեց մի դրվագ, երբ հայերեն կարդալ չիմացող քաղաքացին, չկարողանալով ընտրել, դուրս եկավ քվեախցիկից:
Նա ասց, որ իրեն օգնություն է պետք, քանի որ չի կարողանում քվեարկել հայերեն կարդալ չիմանալու պատճառով, սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ չեն կարող նրան օգնել, քանի որ նախապես պետք է տեղեկացներ: