Ներքին 11 ամիս առաջ - 12:47 16-11-2025

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թ.-ից աշխատում էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1989-1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոներում։

Մարմնավորել է 100-ից ավելի դերեր։ 1989 թ.-ին արժանացել է Հայաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 2009 թ.-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ 2015 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

Թատրոնում լավագույն դերերից են՝ Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի»՝ Մուրադ, Ն. Գոգոլի «Ռևիզոր»՝ Խլեստակով,Հ. Պարոնյանի «Շողոքորթն»՝ Թադե,Ե. Օտյանի «Խնդանք անցնինք»՝ Սիսակ, Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»՝ Իսայի, Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»՝ Գիժ, Ալ. Օստրովսկու «Անտառը»՝ Պյոտր, Վ. Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»՝ մեծ որդի, Ժ. Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»՝ Սերոբ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը»՝ Այլիֆ, Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»՝ Լիմոն, Վ. Սարոյանի «Մի գնա բարկացած»՝ Քառակուսի, Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Ավգիաս արքա, Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»՝ Համո, Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»՝ Թոմ, Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»՝ Մեսրոպ Մաշտոց։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում սիրված դերասանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում