Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 09:28 16-11-2025

Գնացե՛ք ընտրության, բարձր մասնակցությունն այսօր ամենաարդյունավետ քաղաքացիական պաշտպանությունն է. Անանյանի ուղերձը

Այսօր առավոտյան ժամը 8:00-ին բացվեցին Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերը։ Հիմա արդեն ավելի քան կես ժամ է, ինչ ձեր համայնքը ընտրում է ոչ միայն ավագանու նոր կազմը, այլև՝ սեփական արժանապատվության, կառավարման որակի և ապագայի մոդելը։

Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախարար, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Վաղարշապատը դարձել է ողջ հանրապետության համար քաղաքացիական դիմադրողականության ամենակարևոր փորձաքարը։
Սակայն այսօրվա ամենակարևոր իրողությունը մի բանի մասին է․ Ձեր ավագանին ընտրում եք դուք։

Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտրող հենց հիմա
1. Ընտրացուցակների ճշգրտությունը կարևոր է

Մամուլում հրապարակված դեպքերը, երբ մարդիկ իրենց հասցեում հայտնաբերել են անծանոթ անձանց գրանցումներ, հիշեցում են՝
նախ ստուգեք ձեր անունը ցուցակում, համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ է։ Ձայնի պաշտպանությունը սկսվում է հենց այստեղից։

2. Ոստիկանությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով

Այսօր ամբողջ օրը ոստիկանությունը վերահսկում է ընտրատեղամասերի ուղիղ եթերները, ուժեղացված պարեկային ծառայություն է ապահովում քաղաքի սակագնային գոտիներում, տեղում լուծում են փաստաթղթային արագ հարցերը։

Սա նշանակում է՝ հասարակական կարգը պաշտպանված է, և ընտրության ընթացքը վերահսկվում է։

3. Դիտորդական դաշտը լայն է և ակտիվ

Այսօր ձեր ընտրությունը վերահսկվում է դիտորդական մի քանի կառույցների կողմից՝ ներառյալ՝ «Թաթոյան» հիմնադրամը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, ինչպես նաև այլ քաղաքացիական կազմակերպություններ։

Ձեր քվեն պաշտպանված է ոչ միայն գաղտնիության իրավական ապահովմամբ, այլև՝ լայն դիտորդական դաշտով։

Ուղերձ վաղարշապատի մեր հայրենակիցներին

Գնացեք ընտրության։ Բարձր մասնակցությունն այսօր ամենաարդյունավետ քաղաքացիական պաշտպանությունն է։

Ձեր ձայնը պաշտպանված է։ Ե՛վ գաղտնիությամբ, և՛ ուժեղացված հասարակական կարգով, և՛ բազմաշերտ դիտորդական վերահսկողությամբ։

Մի՛ ենթարկվեք ճնշմանը։ Այն անցողիկ է, ձեր որոշումը՝ վճռական։
Պաշտպանեք ձեր համայնքի արժանապատվությունը։ Վաղարշապատը չի կարող և չպետք է դառնա որևէ կուսակցության սեփականությունը։

Վաղարշապատը եղել է և մնում է Հայաստանի հոգևոր ու քաղաքացիական կենտրոններից մեկը։ Այսօր դուք ձևավորում եք ձեր համայնքի դեմքը։ Այսօր ձեր ձայնն է որոշիչը, ոչ թե պարտադրող որևէ ռեսուրս»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ