Ներքին Միտք 11 ամիս առաջ - 08:42 16-11-2025

Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր. մոտ 15 մլրդ դոլար պետական պարտք ունեցող իշխանությունը նոր վարկեր է վերցնում. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր։ Մոտ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի իշխանությունն ավելի է մեծացնում վարկային բեռը, նոր վարկեր է վերցնում, որ պետական կառավարման ուռճացած ապարատ պահի, պետական պաշտոնյաներին իրենց անարդյունավետ աշխատանքի համար ճոխ պարգևավճարներ բաժանի։

Նախարարները,ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմը,մարզպետարանները, պետական տարբեր ծառայություններ, գերատեսչություններ ի՞նչ արդյունավետ աշխատանք, ձեռքբերումներ ունեն, որ պետական բյուջեից անխնա պարգևատրվում են։ Սա դասական քաղաքական կոռուպցիա է, պետական բյուջեն մսխելու միջոց։

Մարզպետարանները պետական կառավարման ավելորդ, միջնորդ օղակներ են, խոշոր համայնքները պետք է անմիջական հաղորդակցվեն կառավարության հետ, փոքրիկ Հայաստանը Ռուսաստանի նման վիթխարի տարածք չունի, որ տեղերում նահանգապետարաններ ունենա։

Իբր հանրակրթական դպրոցների տնօրենները չէին կարողանում դպրոցները ղեկավարել, տնօրեններից զատ, մտցրել են դպրոցների 2-րդ տնօրենների՝ վարչատնտեսական մասի համակարգողների պաշտոններ։ Հարկային տեռորով մանր ու միջին բիզնեսից հարկեր են քերթում, որ պետական կառավարման հսկա ապարատը կյանքը վայելի։ Ու այս անհեթեթ վիճակի մասին խոսող չկա։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում