Սալոնիկից Աթենք ուղեւորվող զբոսաշրջային ավտոբուսը շաբաթ վաղ առավոտյան վթարի է ենթարկվել Իլիկի լճի մոտ, այն բանից հետո, երբ վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, տեղեկացրել է Kathimerini-ն։
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 5:30-ին՝,մայրուղու 99-րդ կիլոմետրին, կայանատեղիի մոտ։ Ավտոբուսը բախվել է արգելապատնեշին եւ, կառավարումը կորցնելով, անցել է մի քանի մետր՝ մինչեւ սահմանազատիչ գծի վրա կանգ առնելը։
Հինգ ուղեւոր եւ վարորդը թեթեւ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են Թիվայի հիվանդանոց՝ բուժման համար։