Ներքին 11 ամիս առաջ - 19:04 15-11-2025

Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ ահազանգ

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համարը՝ Հարություն Խաչիկյանը ահազանգում է․

«Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․

Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նոււյնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել։

Այսօր որոշեցի ստուգել ընտրական ցուցակները ու ինչ հայտնաբերեմ․ իմ հասցեում՝ Վաղարշապատի Սպարապետ Վ.Սարգսյան 65Ա տանը հաշվառված են հավելյալ 9 անձինք։

Նշեմ, որ նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և թերևս եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից։

Հարգելի՛ վաղարշապատցիներ, հորդորում եմ, որ դուք էլ ուսումնասիրեք՝ ձեր հասցեներում օդից, գետնի տակից, Երևանից, հարևան երկրներից կամ մեկ այլ տեղից որևէ այլ անձանց սրանք հո չե՞ն բերել ու հաշվառել։ Իսկ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել «Մայր Հայաստանի» շտաբին։

Հա, ի դեպ, էս ուրացողներին ասեմ, որ ինչքան էլ ձեզ պատառոտեք, պատեպատ տաք, մեկ է՝ չի ստացվելու»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ