ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացրած դիմումը՝ վաղը կայանալիք ընտրություններում մի քանի այլ դիտորդական առաքելությունների վերաբերյալ։
Oragir.News-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ հիմնադիր Գոհար Մելոյանը նիստից առաջ հայտարարեց, որ իրենց դիտորդական առաքելությունից զրկելու դիմումն ուսումնասիրել են և այնտեղ հիմքերը բացակայում են։