Սպորտ 11 ամիս առաջ - 16:52 15-11-2025

«Ինտերի» ֆուտբոլիստին սպшռնում է մինչև 7 տարվա ազшտազրկում

Միլանի «Ինտերի» իսպանացի դարպասապահ Խոսեպ Մարտինեսին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում՝ անվասայլակով տարեց տղամարդու մահացու հարված պատճառելու համար, հաղորդում է Armsport.am-ը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան։ 81-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում՝ չնայած ֆուտբոլիստի և բժշկական անձնակազմի կողմից ցուցաբերված առաջին բուժօգնությանը։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։ Մեկ վարկածի համաձայն՝ անվասայլակին գամված տղամարդը, հնարավոր է, կտրուկ փոխել է ուղղությունը՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով և դուրս եկել ճանապարհ, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։

Հաղորդվում է, որ Կոմոյի դատախազությունը սկսել է հետաքննություն՝ չկանխամտածված սպանության հոդվածով և պարզում է ողբերգության հանգամանքները։ Իտալիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ խաղացողին կարող է սպառնալ երկուսից յոթ տարի ազատազրկում։
Մարտինեսը 27 տարեկան է։ Իսպանացին իտալական «Ջենոայից» տեղափոխվել է «Ինտեր» 2024 թվականի ամռանը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում