Ներքին 9 ամիս առաջ - 22:07 14-11-2025

Նուբարաշեն ՔԿՀ-ն անցել է բացահայտ հաշվեհարդարի. Գագիկ Եղիազարյանին նորից պատժախուց են տանում

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի ֆեյսբոուքյան էջի գրառումը.

Նուբարաշեն ՔԿՀ-ն անցել է բացահայտ հաշվեհարդարի. Գագիկ Եղիազարյանին նորից պատժախուց են տանում

Սասնա Ծռեր խմբի անդամ, Նուբարաշենի ՔԿՀ-ում պահվող ապստամբ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ ղեկավարությունը կրկին ապօրինի կարգով տեղափոխում է պատժախուց։ Այս անգամ ընդունված որոշումը ոչ միայն անհիմն է, այլև բացահայտ պատժիչ, քանի որ Եղիազարյանին նախատեսվում է առնվազն մեկ շաբաթ մեկուսացնել այն պատճառով, որ նոյեմբերի 5-ի դատական նիստին նա ներկայացել է քաղաքացիական հագուստով, այլ ոչ թե դատապարտյալի։

Սա տեղի է ունենում այն պարագայում, երբ դատարանում քննվում է Եղիազարյանի հայցը ընդդեմ Նուբարաշենի ՔԿՀ-ի, որտեղ բարձրացվող հարցերից մեկը հետևյալն է՝ օրինակա՞ն է արդյոք ՔԿՀ ղեկավարության պահանջը պարտադրել նրան կրել դատապարտյալի հագուստ։ Այլ խոսքով՝ ՔԿՀ-ն փորձում է պատժել Եղիազարյանին հենց այն բանի համար, որի օրինականությունը նա վիճարկում է դատարանում։

Պատժախուցը, որտեղ նախատեսում են տեղափոխել Եղիազարյանին, գտնվում է ՔԿՀ-ի կիսանկուղային հատվածում, որտեղ նույնիսկ պատուհաններին ապակի չկա, տարածքը մշտապես ցուրտ է, խոնավ, և այդ պայմանները վտանգավոր են նրա առողջության համար։ Եղիազարյանը ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք նման միջավայրում անխուսափելիորեն կարող են ավելի սրվել։ ՔԿՀ ղեկավարությունը փաստորեն անտեսում է ինչպես մասնագիտական պարտքը, այնպես էլ մարդու առողջության նկատմամբ նվազագույն հարգանքը։

Այս հրապարակմամբ դիմում ենք իրավապաշտպաններին, մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին, նրանց կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Նուբարաշենի ՔԿՀ ղեկավարության վարած քաղաքականությունը, որի արդյունքում տեղի են ունենում նիկոլի հակահայ ռեժիմին բնորոշ ակնհայտ ապօրինություններ և պատժիչ քայլեր։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
14.11.2025թ, Երևան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում